Լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ,
Հունիսի 27-ին, ժամը 20:00-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում կպատասխանի ԶԼՄ և ՀԿ ներկայացուցիչների հարցերին:
Խնդրում ենք Վարչապետին ուղղված հարցերն ուղարկել [email protected] հասցեին մինչև հունիսի 27-ը՝ ժամը 12:00, լրատվամիջոցի և ՀԿ-ի պաշտոնական ձևանմուշով (word տարբերակով)՝ նշելով հարցի հեղինակի անունը և ազգանունը: Այլ տարբերակով ուղղված հարցերը չեն ընդունվելու:
Խնդրում ենք ընդունել ի գիտություն, որ յուրաքանչյուր լրատվամիջոցից և ՀԿ-ից պետք է ներկայացնել միայն մեկ հարց: