
Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, հունիսի 24-ին Կոտայքի մարզի Արզական համայնքում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 51-ամյա Արմեն Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) և 273-րդ (Շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը) հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է դատարան:
Առանց խափանման միջոցի: