
Կարկտահարություն է տեղի ունեցել Մարտակերտի վերին ենթաշրջանում։ Այս մասին հայտնում են Արցախի ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Մարտակերտի վերին ենթաշրջանում մոտ 40 րոպե տևողությամբ տեղացած կարկուտը բնակչությանը նյութական վնասներ է պատճառել: