Ավտովթար Երեվան-Երասխ Ճանապարհին. մեկ զոհ (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12.30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 33-րդ կմ-ին իրար են բախվել ՎԱԶ 2106 մակնիշի 05 ՕԼ 927 համարանիշի և ԳԱԶ 3110 մակնիշի 06 ՏԼ 012 համարանիշի ավտոմեքենաները:Բախման հետևանքով ՎԱԶ 2106 մակնիշի ուղևորուհին տեղում մահացել է:Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ ՎԱԶ 2106-ը վարել է Երևանի բնակիչ, 65-ամյա Զոհրաբ Մանուչարյանը, իսկ ԳԱԶ 3110-ը` Արարատի մարզի Արալեզ գյուղի բնակիչ, 19-ամյա Ոսկան Աղաբաբյանը:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս