ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատական համակարգում բարձր պաշտոն եք զբաղեցնում, ինչո՞ւ եք առաջադրվել. պատգամավորը՝ Հրաչ Այվազյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի նախագահությամբ հունիսի 27-ին գումարվել է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ:

Խորհրդարանը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատավոր եւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատավորի համար:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանի վարչական պալատում առկա է դատավորի երեք թափուր հաստիք, որի համար կպայքարեն երեքական թեկնածու:

Մի տեղի համար կպայքարեն՝ Հրաչ Այվազյանը, Արտակ Զեյնալյանը եւ Լիանա Հակոբյանը,

Մյուս տեղի համար՝ Արթուր Առաքելյանը, Արա Բաբայանը եւ Արծրուն Միրզոյանը,

Երրորդ թափուր տեղի համար կպայքարեն՝ Հակոբ Գրիգորյանը , Քրիստինե Մկոյանը եւ Արթուր Պողոսյանը:

Վճռաբեկ դատարանում նոր պալատներ կստեղծվեն եւ այստեղ եւս կան թափուր տեղեր, որոնք պետք է համալրվեն:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս