Ռուս֊ուկրաինական պատերազմը շարունակվում է։ Ռուսական զորքերը կիրակի առավոտյան հրթիռակոծել են Կիևը։ Մասամբ ավերվել է ինը հարկանի շենք Շևչենկովսկի շրջանում: Հաղորդվում է մեկ զոհի և տուժածների մասին։
Փլատակների տակ կարող են մարդիկ լինել, ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Ընդհանուր առմամբ, Կիևի Շևչենկովսկի շրջանում չորս պայթյուն է որոտացել: Այս տարածքը գտնվում է Ուկրաինայի մայրաքաղաքի գրեթե կենտրոնում։
Միևնույն ժամանակ տարբեր երկրներ շարունակում են խոսել Ուկրաինային աջակցելու մասին։ Օրինակ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը պայմանավորվել են մեծացնել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու ջանքերը։
Բացի այդ, առաջնորդները պայմանավորվել են շարունակել և ամրապնդել Լոնդոնի և Փարիզի միջև սերտ համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պաշտպանությունը և անվտանգությունը:
Ջոնսոնի և Մակրոնի հանդիպումը տեղի է ունեցել G7-ի գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի կունենա հունիսի 26-28-ը Բավարիայում։
Մանրամասները` տեսանյութում