Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հարցով նշաձողն իջեցնելու մասին հայտարարությունը, ինչը նպատակ ուներ վախի կամ նահանջի տրամադրություններ փոխանցել արցախցուն, ոչ միայն չընկճեց արցախահայությանը, այլ, հակառակը, էլ ավելի ամրապնդեց պայքարի ոգին։
Տեսակետն Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանինն է, ով որպես իր ասածի ապացույց հիշեցնում է Արցախի խորհրդարանի 5 խմբակցությունների կողմից ստորագրված հուշագիրը, որ հստակ սահմանում էր՝ նշաձողի իջեցում չի կարող լինել, որովհետև դա Արցախի հանձնում է նշանակում։
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախյան հարցի մասին Ազգային ժողովի ամբիոնից ունեցած վերջին հայտարարություններին, որտեղ անուղղակի կերպով ՀՀ նախկին նախագահներին է մեղադրում, այսպես ասած, Արցախը հանձնելու մեջ, ապա Հակոբյանը նկատում է` այդ օրն ԱԺ ամբիոնից ասես Ադրբեջանի ղեկավարութունն էր խոսում:
Սևակ Վարդումյան