ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ավետիք Պետրոսյանը մեղադրվում է այն բանում, որ նա իր կողմից օգտագործվող և իր անվամբ գրանցված «Ֆեյսբուք» սոցիալական կայքի https://www.facebook.com/groups/288099976037200/user/100005750118058/ հղմամբ էջով 2022թ.-ի ապրիլի 18-ին
«Ռոբերտ Քոչարյանի աջակիցների խումբ» կայքէջում «Եթե արցախցիների անվտանգության երաշխիքներ ստանանք նաև ՄԱԿ-ից, բացառում եմ՝ Ադրբեջանը կարողանա որևէ բան անել» վերնագրով կատարված հրապարակման տակ հրապարակային եղանակով 20.04.2022թ. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հասցեին կատարել է հետևյալ մեկնաբանությունը՝«բ…. տղա, գ…..» հասցնելով ծանր վիրավորանք՝ նրա հանրային գործունեությամբ պայմանավորված։
Այսինքն, Ավետիք Պետրոսյանը կատարել է հանցավոր արարք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Ք.Մ.