
Հունիսի 27-ին՝ ժամը 16։56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է հեղուկ գազի լիցքավորման վահանակին․ տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «BMW 318i» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ.) բախվել է Զվարթնոցի խճուղու 4/4 հասցեում գտնվող հեղուկ գազի լիցքավորման կետին:
Փրկարարները հոսանքազրկել և փակել են գազի բալոնի փականը: