ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը վերջնականապես հեռանում է ժողովրդավարությունից. ասուլիսի նախկին ֆորմատն այլևս չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հերթական անգամ հանդես եկավ մանիպուլյատիվ եւ ոչ իրական տեղեկություններ տրամադրելով: Բանն այն է, որ այսօր նրա առցանց մամուլի ասուլիսին հրաժարվել են հարց ուղղել 55 լրատվամիջոց:

Եվ ինչպես միշտ ասուլիսի ժամանակ անդրադառնալով այդ հարցին, Փաշինյանը փորձեց մանեւրել եւ հայտարարել, թե բոյկոտող լրատվամիջոցները այն քաղաքական շրջանակներից են, որոնք վերջին շրջանում քաղաքական գործունեություն են ծավալում, ինչը ճիշտ չէ:

Նկատենք, որ 2022 թվականին սավարչապետ Փաշինյանի առաջին մամուլի ասուլիս է լինելու, սակայն ուշագրավ է , որ նախկինում կորոնավիրուսով պայմանավորված էին մամուլի ասուլիսներն առցանց ձևաչափով ընթանում, սակայն այժմ եւս ոճը չփոխվեց։

Մինչդեռ, նա նախկինում տարբեր առիթներով պարբերաբար խոսում էր բաց և թափանցիկ կառավարման, հանրության հանդեպ հաշվետվողականության մասին՝ համարելով դրանք իր ու իր քաղաքական թիմի կարևորագույն սկզբունքները:

Մասնավորապես, 2019 թվականի մարտի 19-ին կայացած ասուլիսի ժամանակ Փաշինյանն ասել էր․ «․․․Այս ասուլիսների ձևաչափի կարևորագույն նպատակն է, որպեսզի ես անձամբ, կառավարությունը, մենք բոլորս, իմ ընտանիքը լինենք 100 տոկոս թափանցիկ և հաշվետու մեր հանրության առաջ»:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հանրության առջև «թափանցիկ, հաշվետու ու բաց» կառավարման խոստումներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն այժմ խուսափում է շփվել նրանց հետ։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս