Ադրբեջանն ասում է, թե Լեռնային ղարաբաղ չկա, սակայն 2020 թվականի նոյեմբերի 9-իւ հայտարարությունում երեք անգամ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը: Այսօր այս մասին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա այս հայտարարությունն ուշագրավ է այնքանով, որ Եվրամիության ջանքերով կայացած հանդիպումներից հետո եւս Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը չենք հանդիպում:
2021 թ. դեկտեմբերի 14-ին Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևից հանդիպումից և 2022 թ. փետրվարին կայացած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների վիրտուալ հանդիպումից հետո կազմակերպիչ կողմերի տարածած հաղորդագրություններում ևս բացակայում է Ղարաբաղ եզրույթը:
Այս տարվա ապրիլի 6-ին եւս տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որից հետո տարածված հայտարարություններում Լեռնային Ղարաբաղ տերմինը չի եղել: Իսկ մայիսի 23-ին տեղի ունեցած հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ՝ «էթնիկ հայ բնակչություն» արտահայտությամբ, բայց ոչ «Լեռնային Ղարաբաղի բնակչություն» եզրույթը։ Սա նշանակում է, որ էթնիկ հայ բնակչության կարգավիճակը լինելու է բացառապես մշակութային կարգավիճակ»: Այսինքն, ստացվում է՝ ՌԴ նախագահի միջնորդական առաքելությամբ տեղի ունեցած հանդիպումներից բացի մյուս բոլոր դեպքերում Լեռնային Ղարաբաղ տերմինը բացակայում է:
Ն.Հ.