Ռոմայի և Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը դարձել է Վերոնայի քաղաքապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախկին նախագահ և Իտալիայի հավաքականի նախկին խաղացող Դամիանո Տոմազին հաղթել է Վերոնա քաղաքի քաղաքապետի ընտրություններում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Քվեարկության վերջին փուլում նա հավաքել է ձայների 54,4%-ը, իսկ նրա հիմնական մրցակից Ֆեդերիկո Զբորիանը՝ ընդամենը 46,6%-ը։

Տոմազին ոչ մի քաղաքական կուսակցության անդամ չէ, սակայն նրան սատարում են ձախ ուժերը։

Իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Ռոմայում», ՔՊՌ-ում, «Լևանտեում» և այլ ակումբներում։ Նա նաև 25 հանդիպում է անցկացրել Իտալիայի հավաքականում, ներառյալ 2002 թվականի Աշխարհի առաջնությունը թիմի հետ:




Լրահոս