«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում օրեցօր ուժեղացնում են հսկողությունը։ Զոդված դարպասներից, նոր մետաղորսիչ սարքերի տեղադրումից, լրագրողների համար խորհրդարանի միջանցքը զոնայավորելուց՝ տեղաշարժը սահմանափակելուց զատ, երեկ նոր «միջոց» են կիրառել։
Խորհրդարանում հավատարմագրված մեր լրագրողը ոչ միայն անցել է ռենտգեն սարքի միջով, պայուսակն էլ մեկ այլ սարքով են անցկացրել, այլեւ դրանից հետո անհատական զննության է ենթարկվել։ Անվտանգության աշխատողներն ասել են, որ դա նոր կարգ է` այսուհետ նիստերի օրերին ուժեղացված հսկողություն են իրականացնելու»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում