Ավտովթար Երեվան- Բավրա Ճանապարհին. Մեկ զոհ (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 06.00-ին Երևան-Բավրա ավտոճանապարհի 135-րդ կմ-ի Մերսեդես մակնիշի 29 ՕՕ 754 համարանիշի ավտոմքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 5-7 մետր գլորվել ձորը:Վթարի վայրում պարզվել է, որ 1 հոգի մահացել է, 1 հոգի` 19-ամյա Համբարձում Հարությունյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել Գյումրիի Գյուլբենկյանի անվան վիրաբուժական կենտրոն:Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ մահացածը 19-ամյա Բենիամին Սարգսյանն է:Դեպքի վայր մեկնած մարզային փրկարարական ջոկատն ավտոմեքենայից դուրս է բերել եւ շտապօգնության աշխատակիցներին հանձնել մենքենայի վարորդ Բենիամին Սարգսյանի դին:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս