
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Ի սրտե շնորհավորում և ջերմ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ ծննդյան հոբելյանի կապակցությամբ:
Համոզված եմ, որ մեր միջև ձևավորված գործընկերային սերտ փոխըմբռնումը լավագույնս կնպաստի հայ- վրացական դարավոր կապերի վրա հիմնված երկկողմ բազմաբովանդակ համագործակցության առավել հետևողական ամրապնդմանն ու խորացմանը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ Ձեր կարևոր առաքելությունում»։