Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին Վիեննայում, հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը մինչ այս երեք հանդիպումներ են անցկացրել, որոնցից առաջինը կայացել է Մոսկվայում, մյուս երկուսը՝ կրկին Վիեննայում։
Բացի հատուկ ներկայացուցիչների բանակցություններից, մարտի 12-ին Անթալիայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։
Երեկ մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին է անդրադարձել Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, թե Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում «փոքր քայլերով առաջ գնալու» հնարավորություն է տեսնում։
Մանրամասները՝ տեսանյութում