ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք քշում ենք, իրենք՝ հարստանում». Yandex-ի վարորդները բողոքում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յանդեքս» տաքսի ծառայության վարորդներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել: Պարզվում է՝ ընկերությունը 2.4 տոկոսով (16 տոկոսից դառնալով 18.4 տոկոս) բարձրացրել է ծառայության միջնորդավճարը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ վարորդները հանիպել են ընկերության տնօրենի հետ:

Ի դեպ, վարորդներն ArmLur.am-ի հետ զրույցում բարձրաձայնեցին մեկ այլ խնդրի մասին: Սակայն ծառայության միջնորդավճարի փոփոխություն ընկերությունը չի նախատեսում իրականացնել: Ավելին, ArmLur.am-ի հետ զրույցում Yandex.Taxi-ի տարածաշրջանային տնօրեն Ավետիս Գասպարյանը հայտնեց, որ ծառայության միջնորդավճարի բարձրացում տեղի է ունենում երկու կամ երեք տարին մեկ:

«Մենք պարբերաբար երկու կամ երեք տարին մեկ այդ մնիջնորդավճարը բարձրացնում ենք, որպեսզի կարողանանք ապահովել ծառայկության որակյալ աշխատանքը: Սա հերթական բարձրացումն է՝ 2.4 տոկոսով, որը միտված հավելվածի լիարժեք աշխատանքի նոր ծառայությունների ավելացմանը»,- հայտնեց ընկերության տնօրենը:

Ի դեպ, տեղեկացնենք, որ վարորդները մտադիր են շարունակել իրենց բողոքի ակցիան այնքան ժամանակ, մինչեւ միջնորդավճարը նվազեցվի: Զրույցի ավարտին որպես սփոփանք ընկերության տնօրենը նկատեց, որ բոլոր այն երկրներում, որտեղ գործում է «Յանդեքս» ծառայություն, Հայաստանը համարվում է ամենացածր միջնորդավճարով երկիրը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս