
Հոկտեմբերի 23-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քաջարան քաղաքի Տերյան փողոցի 3-րդ շենքի թիվ 20 բնակարանում, ինչի հետևանքով ստացված այրվածքներից տանը մահացել են ամուսիններ` 82-ամյա Արամայիս Գալստյանը և 78-ամյա Ռոզա Սարգսյանը:Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել նշված բնակարանի խոհանոցում, ինչի հետևանքով տանտերերը ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ, ծխախեղդ եղել և մահացել:Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 15.43-ին` մարտական 1 հաշվարկի ուժերով:Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են:Կատարվում է նախաքննություն: