Աննա Վարդապետյանի թեկնածությունն ընդունվեց միաձայն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է Գլխավոր դատախազի պաշտոնում Աննա Վարդապետյանին առաջադրելու մասին հարցը: Այն այսօրվա նիստում քննարկվել է  հատուկ ընթացակարգով: Նախ նրա կենսագրությունն է ներկայացրել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ապա Աննա Վարդապետյանը ելույթ է ունեցել եւ պատասխանել պատգամավորների հարցերին:

Անդրադառնալով Հայաստանում դատաիրավական համակարգում իրականացվող փոփոխություններին` թեկնածուն նշել է, որ այս գործընթացում լուրջ դերակատարություն ունի դատախազությունը: Պատգամավորների հարցերին պատասխանելից, Աննա Վարդապետյանը նաեւ հայտնել է, որ մասնակցում է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներին, ուսումնասիրություններ է իրականացնում եւ առաջիկայում դատախազության բարեփոխումների վերաբերյալ կներկայացնի իր տեսլականը:

Վերջում հանձնաժողովը որոշել է միաձայն քվեարկությամբ հանձնաժողովը որոշել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել Աննա Կարենի Վարդապետյանի թեկնածությունը:

Ն.Հ.




Լրահոս