Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հունիսի 28-ին հեռախոսազրույց են ունեցել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովին մեկնելուց առաջ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է Էրդողանը:

Էրդողանը նշել է, որ Բայդենը ցանկություն է հայտնել այս գիշեր կամ վաղը կրկին զրույց ունենալ։

Էրդողանը հիշեցրել է, որ Անկարայի և Վաշինգտոնի միջև երկխոսության օրակարգի հիմնական թեմաներից մեկը մնում է Թուրքիայի կողմից F-16 ինքնաթիռների գնման և այդ տեսակի ինքնաթիռների արդիականացման հարցը, որոնք արդեն առկա են թուրքական զինուժում:

«Այս հարցը դեռ բաց է։ Մենք նկատում ենք գործընթացը ձգձգելու փորձեր»,- հայտարարել է նա:

Թուրքիայի ղեկավարը նաև քննադատել է ԱՄՆ քաղաքականությունը Սիրիայում։

«Եթե Թուրքիան և ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներ են, ապա ինչպե՞ս է ամբողջ զենքը մատակարարվում PYD-ին (PKK սիրիական թեւին – խմբ.)»:




Լրահոս