
Նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թունիսի Հանրապետության նորանշանակ դեսպան Տարեկ Բեն Սալեմը (նստավայրը՝ Մոսկվա):
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դիվանագետին իր առաքելությունն իրականացնելու գործում:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը և նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության օրակարգի շուրջ: Նրանք կարևորել են փոխգործակցության ընդլայնումը մասնավորապես՝ զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում: