Հոկտեմբերի 23-ը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսուհետ հոկտեմբերի 23-ը Հայաստանում կնշվի որպես Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օր: Որոշման համապատասխան նախագիծը տեղադրված է Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում:

Նախագծի հեղինակը ՀՀ արդարադատության նախարարությունն է: Նախագծով առաջարկվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) հիմնադրման օրը, այն է՝ հոկտեմբերի 23-ը, սահմանել որպես Կոմիտեի ծառայողի մասնագիտական տոն՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր իրավապահ մարմինների հիմնադրման կամ դրանց համար խորհրդանշական համարվող օրերը պաշտոնապես նշվում են որպես այդ կառույցների աշխատողների մասնագիտական տոն: Մասնավորապես՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով սահմանվել են ՀՀ-ում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը՝ դեկտեմբերի 20-ին, փրկարարի օրը՝ սեպտեմբերի 4-ին, դատախազության աշխատողի օրը՝ հուլիսի 1-ին, հարկադիր կատարողի օրը՝ մայիսի 5-ին, քննչական կոմիտեի ծառայողի օրը՝ հոկտեմբերի 8-ին, ոստիկանության օրը՝ ապրիլի 16-ին, քրեակատարողական ծառայողի օրը՝ հոկտեմբերի 19-ին  և այլն:   Եվ հենց այս պատճառով էլ նման անհրաժեշտություն է առաջացել:

Ն.Հ.




Լրահոս