Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը կզրկվեն պաշտոններից. ՔՊ-ն նիստ է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ քիչ առաջ խորհրդարանում տեղի է ունեցել  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը: Պատգամավորների՝ նիստ անելու որոշումը կապված է եղել ընդդիմադիր պատգամավորների հարցը քննարկելու հետ:

Մասնավորապես, նիստի ժամանակ որոշում է կայացվել ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին հեռացնել պաշտոններից։ Պաշտոնական մեկնաբանությունը լինելու է այն, որ վերջիններս տեւական ժամանակ է՝ բացակայում են նստաշրջանի եւ հանձնաժողովների նիստերից եւ չեն ներկայացրել հիմնավոր բացատրություն դրա համար:

Սակայն սա միակ պատճառը չէ. հենց այս երկու պատգամավորներին՝ պաշտոնից հեռացնելու որոշումը կապված է նրանց կողմից հնչող ելույթների ժամանակ արված վատ արտահայտությունների հետ:

Իհարկե, սա խմբակցության որոշումն է դեռ: ՔՊ-ն պետք է համապատասխան նախաձեռնություն դնի շրջանառության մեջ: ԱԺ փոխնախագահի պաշտոններից մեկը ընդդիմությանն է, հետեւաբար Իշխան Սաղաթելյանի փոխարեն, պետք է թեկնածու առաջադրվի կրկին «Հայաստան» խմբակցությունից: Ընթացակարգն այսպիսին է, պետք է ԱԺ նիստում խմբակցության պատգամավորները ներկայացնեն համապատասխան նախագծերը, ապա տեղի ունենա քվեարկություն:

Ն.Հ.




Լրահոս