Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 25 քաղաքացու, այդ թվում՝ Բայդենի ընտանիքի անդամների նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ արտաքին գործերի նախարարությունն ընդլայնել է ամերիկյան անցանկալի անձանց ցանկը ևս 25-ով։ Ցուցակում ընդգրկվել են նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Ի պատասխան ռուս քաղաքական և հասարակական գործիչների նկատմամբ ԱՄՆ օրեցօր ընդլայնվող պատժամիջոցների՝ ամերիկացի 25 քաղաքացիներ ընդգրկվում են ստոպ-ցանկում, որոնք պատասխանատու են սենատորների ռուսատյաց ուղղության ձևավորման համար, «Մաքֆոլ-Երմակ» խումբը, որը մշակում է առաջարկություններ հակառուսական սահմանափակումների վերաբերյալ, ինչպես նաև նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները»,- ասված է հայտարարությունում։

Մասնավորապես պատժամիջոցների տակ են հայտնվել ԱՄՆ նախագահի կինը՝ Ջիլ Բայդենը, և նրանց դուստրը՝ Էշլի Բայդենը։




Լրահոս