Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը հայտարարել է, որ հուլիսի 3-ին 70 ռուս դիվանագետ կարտաքսվի երկրից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին տեղեկացնում է բուլղարական ազգային հեռուստաընկերությունը:
Ավելի վաղ վարչապետը հայտնել էր այն ռուսների արտաքսման մասին, որոնք, ըստ նրա, աշխատել են հատուկ ծառայություններում և դիվանագիտական գործունեությունն օգտագործել են որպես քողարկող միջոց:
Ռուսաստանի ԱԳՆ-ն «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Մոսկվան կպատասխանի այդ քայլին։