
Հունիսի 28-ին, ժամը 16:25-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարակապ գյուղի 1-ին փողոցում այրվում է խոտի դեզ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարակապ գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի բակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:26-ին, մարվել՝ 18:10-ին: Այրվել է մոտ 310 հակ անասնակեր։