
Հունիսի 29-ին՝ լուսադեմին՝ ժամը 05։00-08։00-ը, սրսկման աշխատանքներ կիրականացվեն Եկմալյան, Պուշկին և Փարպեցի փողոցներում։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ից։
«Անվտանգության կանոնները պահպանելու նպատակով բնակիչներին խնդրում ենք նշված ժամերին փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները»,-նշվում է հայտարարության մեջ։