Անհայտ կորածների ցավը նույնպես մեծ է մեզ համար, ինչպես հերոսաբար զոհվածներինը. Սասուն Միքայելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 29-ը Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է: Այս կապակցությամբ ուղերձ է հղել ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, հայորդիները հանուն արդարության, անկախության, մեր ազատ ապրելու իրավունքի ելան պայքարի: Նորօրյա պայքարի պատերազմներում հայորդիներից ոմանց ճակատագիրը մեզ անհայտ մնաց: Անհայտ ճակատագիր ունեցող բոլոր ժամանակների հերոսները գիտակցաբար էին պայքարում:

Հունիսի 29-ը Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է:

«…Գիտակցություն չի եղել, որ պատմությունը պիտի իմաստավորվի, որ պատմության դիմաց ու պատմության համար կա պատասխանատվություն, որ պատմությունը քո, իմ, նրա կյանքի շարադրանքը չէ:

Գիտակցություն չի եղել, որ պատմությունն ունենում է ոտնահետքեր», – Սպարապետ Վազգեն Սարգսյան:

Նրանց ճակատագրերն անհայտ են, բայց նրանց ոտնահետքերը մեր պատմության էջում են:

Անհայտ կորածների ցավը նույնպես մեծ է մեզ համար, ինչպես հերոսաբար զոհվածներինը: Նրանց կատարած հայրենանվեր սխրանքը երբեք չի մոռացվի:

Խոնարհվում եմ անհայտ կորած հայորդիների մայրերի առաջ:

Դասեր քաղելով պատմության ընթացքում թույլ տված սխալներից, մենք պետք է միասնական լինենք եւ համազգային համախմբվածությամբ պաշտպանենք մեր հայրենիքը:

Պատերազմի պատճառած ցավալի հետեւանքներն ու փորձությունները հաղթահարելու, մեր հայրենիքը, պետականությունը ամուր պահելու, մեր պետության համար նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ կերտելու, նահատակված հերոսների արյամբ սրբացած մեր հայրենիքը շենացնելու համար պարտավոր ենք հզորանալու, միմյանց նկատմամբ չչարանալու եւ համախմբվելու:

Մենք ենք կերտում մեր պատմությունը:

Իմ խոնարհումը հերոսածին մայրերին:

Հավերժ փա՛ռք հանուն հայրենիքի նահատակված քաջերի եւ անհայտ կորած հայորդիների հիշատակին:

Փա՛ռք մեր բանակին, զինվորներին, երկրապահին, կամավորականներին:

Փա՛ռք Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությանը»:




Լրահոս