Իշխանի ֆիլե, խոզի խորոված. Սերգեյ Լավրովին հյուրասիրելու համար ԱԳՆ-ն 1 մլն դրամ է ծախսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին եւ նրա պատվիրակությանը հունիսի 9-ին Երեւանում պաշտոնական ճաշ են տվել ռեստորաններից մեկում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ պաշտոնական ճաշը կազմել է 1 մլն 19 հազար դրամ:

Ճաշացանկը բազմազան է եղել. ՌԴ արտգործնախարարին եւ նրա պատվիրակությանը մատուցվել է Իշխանի ֆիլե չիչխանի սոուսով՝ 16 բաժին, խոզի խորոված՝ 15 բաժին, սմբուկի ռոլլ՝ 15 բաժին, շիշ թաուք՝ 15 բաժին, հայկական պանրի, մսային նրբախորտիկների, ձիթապտղի, ամառային բանջարեղենի լայն տեսականի: Սեղանին աղանդեր եւս եղել է՝ գաթա, փախլավա, միրգ, սուրճ եւ թեյ:

Ն.Հ.




Լրահոս