ՏԵՍԱՆՅՈՒԹ. 6 մլն դրամ ՀԱՊԿ պատվիրակության անդամներին հյուրասիրելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունիսի 10-ին 70 հոգու համար նախատեսված ընթրիք է տրվել ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում: Ընթրիքի արժեքը կազմել է 2 մլն 235 հազար դրամ: Այստեղ ճաշացանկը բազմազան է եղել՝ Իշխան չիչխանի սոուսով՝ 52 բաժին, օղի՝ 50 հատ, գառան խորոված, տավարի ֆիլե, պանրի, մսի, թթվի տեսականի, տարատեսակ աղցաններ եւ այլն:

ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստան ժամանած պատվիրակության անդամների համար նաեւ ֆուրշետներ են կազմակերպված եղել: Բոլոր ֆուրշետների համար ԱԳՆ-ն ծախսել է  4 մլն 378 հազար դրամ: Նախ, ԱԳՆ շենքում հունիսի 9-ին ֆուրշետ է կազմակերպված եղել 15 անձի համար՝ մակարոններ 60 հատ, մեկ բաժին չրի տեսականի, մեկ բաժին ընկուզեղեն, սեզոնային մրգի տեսականի, աղբյուրի ջուր, հանքային ջուր, սուրճ, թեյ:

Նույն օրը Բաղրամյան 26-ում՝ նախագահի նստավայրում  է հյուրասիրություն կազմակերպված եղել 60 անձի համար: Ձկան տեսականին եղել է՝ կարմիր ձկով, կարմիր խավիարով, ծովախեցգետին եւ յուղաձուկ. բոլորն էլ եղել են 60 բաժին: Սեղանին դրված է եղել մսային կանապներ, պանրի տեսականի, բուսականի տեսականի, աղանդեր, ըմպելիք:

Հաջորդ օրը նախագահի նստավայրում կրկին հյուրասիրություն է կազմակերպված եղել՝  20 անձի համար՝ ձկային տեսականի, մսային կանապեներ, պանրի տեսականի, աղանդեր եւ ըմպելիք: Նույն օրը նաեւ 90 անձի համար է նախատեսված ֆուրշետ եղել՝ ըմպելիք, աղանդեր, բուսական տեսականի, պանրի, մսի եւ ձկան տեսականի:

Այսինքն, ստացվում է ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունների համար երկու օր կազմակերպված հյուրասիրությունների համար ՀՀ ԱԳՆ բյուջեից հատկացվել է 6 մլն դրամից ավելի գումար:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս