Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երեւան Ջուր ՓԲԸ-ի Արեւելք շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանը եւ Արևմուտք շահագործման տնօրեն Արամ Սահակյանը խոսեցին Երևան Ջուր ՓԲԸ-ի կողմից իրականացվող ջրանջատումների պատճառների, տարվող շինարարական աշխատանքների ընթացքի և ջրամատակարարման շարունակականության վերաբերյալ: Նրանք անջատումները բացատրեցին երկու պատճառով.
1.Վթարներ, որի հիմնական պատճառը ջրագծերի ֆիզիկական մաշվածությունն է:
2. Շինարարական աշխատանքներ, որոնց հիմնական նպատակը ջրամատակարարման բաշխիչ ցանցի կարգավորումն է եւ վերակառուցումը:Ըստ բանախոսների` տեխնիկապես անբավարար վիճակում գտնվող համակարգում վթարներն անխուսափելի են եւ դրանց դեմ պայքարի լավագույն միջոցը` վերը նշված շինարարական աշխատանքների ընթացքի արագացումն է ու ծավալների ընդլայնումը, որը պահանջում է ֆինանսական միջոցներ:”Ջրանջատումների զգալի մասը պլանային բնույթ է կրում եւ բացատրվում է շինարարական աշխատանքներով: Մեր կազմակերպության կողմից շահագործվում է մի համակարգ, որը քայքայված վիճակում է գտնվում, իրականացվում են լուրջ վերականգնողական աշխատանքներ, որոնք անհնար է իրականացնել առանց ջրանջատումների”,- նշեց Ա. Սահակյանը` հավելելով, որ այս տարվա ընթացքում իրականացվել են 55 անուն տարբեր նախագծեր:”Կան համայնքներ, որտեղ արդեն որոշ աշխատանքներ իրականացվել են, հաջորդ տարվա համար ծրագրել ենք լուրջ ներդրումներ՝ Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Էրեբունի”,- տեղեկացրեց Արևմուտք շահագործման տնօրենը: Ըստ Կ. Օհանյանի` աշխատանքներ պետք է կատարվեն ամենօրյա ռեժիմով: Նրա փաստմամբ` Հայաստանի եւ Ֆրանսիայի կառվարությունների միջեւ բանակցություններ են ընթանում՝ կոյուղու համակարգերի վերանորոգման համար:
Երեվան Ջուր-ը ջրագծերի շինարարական աշխատանքներ է իրականացնելու
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ