
Հոկտեմբերի 23-ին Վատիկանում ձերբակալվել է մեկը, ով փորձել է խանգարել Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ին` կրակնօրյա պատարագը,- հայտնում է BBC-ն:Հաղորդվում է, որ երիտասարդը բարձրացել է սյուներից մեկի գագաթը, այրել մի գիրք, ամենայն հավանականությամբ՝ Աստվածաշունչը եւ նետել բազմության վրա: Վատիկանի անվտանգության աշխատակիցները ստիպել են տղամարդուն իջնել ներքեւ, իսկ Պապը շարունակել է իր ելույթը` կարծես ոչինչ չի եղել: