Հունիսի 27-ին Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Կրեմենչուգի առևտրի կենտրոնին։ Հարվածի պահին առևտրի կենտրոնում ավելի քան 1000 այցելու է եղել:
Վերջին տվյալներով՝ զոհվել է 16 մարդ, վիրավորվել՝ 59-ը, ավելի քան 40-ն անհետ կորել է։ Փրկարարները շարունակում են հետևանքների վերացումը և տուժածների որոնումը։
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը և Էմանուել Մակրոնը «սարսափելի» են որակել ռուսական զորքի հրթիռային հարվածն ուկրաինական Կրեմենչուգ քաղաքի առևտրի կենտրոնի վրա, որի հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել։
Ներկայացնում ենք լուսանկարներ, որտեղ պատկերված է Ուկրաինան նախքան պատերազմը և հիմա: