36-ամյա Աննա Վարդապետյանը չնայած երեկ 70 կողմ եւ 0 դեմ ձայնով` ՔՊ ական պատգամավորների քվեարկության արդյունքում ընտրվեց ՀՀ Գլխավոր դատախազ, սակայն իր լիազորությունները կստանձնի սեպտեմբերից։ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ նոր ընտրված դատախազը իր լիազորությունները ստանձնում է նախորդի պաշտոնավարման ժամկետի ավարտի օրը. այս դեպքում դա սեպտեմբերի 15-ն է։
Մինչ այս հիշեցնենք` լինելով վարչապետի օգնական, հասցրել էր լինել սկանդալի կենտրոնում, երբ
որպես քաղաքական թիմի անդամ միջամտել է իրավական ոլորտին: Թեկնածուն սկանդալի կիզակետում էր հայտնվել անցած տարի՝ մամուլում հրապարակված մի տեսանյութից հետո։ Ռուբեն Հայրապետյանի փաստաբանը պնդում էր՝ վարչապետի օգնականը քննիչի հետ նամակագրությամբ քրեական գործում խմբագրումներ ու շտկումներ է արել, ինչի իրավունքը չուներ։ Երեկ Վարդապետյանն այդ հարցին հպանցիկ անդրադարձավ միայն։
Հավելենք, որ Վարդապետյանը մեկ տարի առաջ է հաղթահարել առաջադրման համար անհրաժեշտ շեմը՝ 35 տարեկանը։
6 տարով գլխավոր դատախազ ընտրված Վարդապետյանը կփոխարինի Արթուր Դավթյանին, որն այս պաշտոնին էր ընտրվել դեռևս ՀՀԿ-ի իշխանության օրոք եւ չնայած ըստ օրենքի, նրան կարող էին առաջադրել ևս մեկ անգամ, սակայն ՔՊ ն գնաց այլ ճանապարհով։
Մանրամասները` տեսանյութում
Ն.Հ.