
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, 2022 թվականի մայիսի 25–ին՝ ժամը 23:20-ի ահմաններում, ոչ սթափ վիճակում (արտաշնչած 1 լիտր օդի մեջ 1.027 միլիգրամ ալկոհոլ) վարել է Գոհարիկ Ղազարյանի անվամբ հաշվառված, փաստացի իրեն պատկանող «Վազ 21033» մակնիշի 37 ML 341 հաշվառման համարանիշի ավտոմեքենան:
Գետափ-Մարտունի Մ-10 ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում ուժեղացված ծառայություն իրականացնելիս հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության ՃՈ տեսուչ ոստիկանության մայոր Մոսի Ալբերտի Մնացականյանի կողմից, և կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ ԱՖ 891850 արձանագրությունը։
Ք.Մ.