ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մարիամ Աղրամանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մարտի 06-ին, ժամը՝ 16:30-ի սահմաններում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու համար խոչընդոտները վերացնելու դիտավորությամբ՝ Լիանա Ժոզեֆի Գրիգորյանի հետ միասին, մուտք են գործել Երևան քաղաքի, Գայի պողոտա 16 հասցեում գործող՝ «Մինիսո Էյ Էմ» ՍՊ ընկերությանը պատկանող խանութ-սրահ, որտեղից Լիանա Ժոզեֆի Գրիգորյանը գաղտնի հափշտակել է 6990 ՀՀ դրամ արժողության կանացի պայուսակ և թվով երկու 2290 ՀՀ դրամ ընդհանուր արժողության գդալներ, իսկ Մարիամ Աղրամանյանը՝ քողարկել է Լիանա Գրիգորյանին խանութ-սրահում առկա տեսախցիկներից՝ այդ կերպ վերացնելով խոչընդոտները օժանդակել է վերջինիս, սակայն նկատվել է խանութ-սրահի աշխատակից Լուսինե Կիրակոսյանի կողմից, որի հետևանքով հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանագամանքերում և դիմել է փախուստի:
Ք.Մ.