ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ժամկետային զինվորներին Արցախ չեն ուղարկում, որ վերջնական հայաթափեն ու հանձնեն այն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ժամկետային զինվորական ծառայության մեկնող 18-ամյա երիտասարդները հետայսու Արցախում չեն ծառայի: Որոշումը, ըստ Զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանի, երկրի ռազմաքաղաքական ղեկավարություն է ընդունել: Նրա փոխանցմամբ՝ Արցախում ծառայությունն այժմ պայմանագրային ծառայության հիմունքներով է իրականացվում:
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի համոզմամբ՝ նման որոշում կայացնելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զինծառայողների ծնողներին ռևերանս է հղել: Ըստ նրա՝ նման քայլով նա դեռևս 2021-ի խորհրդարանական արտահարեթ ընտրություններից հետո 18-ամյա երիտասրադների ծնողներին նախընտրական խոստում է տվել ու ձայներ հավաքել, որ հատկապես 44-օրյա պատերազմից հետո խիստ անհանգստացած էին իրենց զավակների զինծառայությունն Արցախում անցկացնելու հարցով:

«Նոյեմեբրի 9-ից հետո կարևորագույն ու առաջնային քայլը Զինված ուժերի արագորեն վերականգնումը պետք է լիներ, քանի որ պատերազմից հետո բանակի մեջքն ուղղելու հրատապություն կար: Բայց Նիկոլ Փաշինյանը գերադասեց բոլորովին այլ ճանապարհով գնալ»,- ասում է Վրթանեսյանը:

Արցախի Պաշտպանության բանակի թվակազմի կրաճատումը, որը ոչ միայն ժամկետային զինծառայողների, այլ նաև պայմանագրայինների թվի նվազել է նշանակում, ըստ Վրթանեսյանի գիտակցված քայլ է, որպեսզի Արցախը հայաթափելն առավել քան հեշտ լինի:

Ինչ վերաբերում է Արցախի զորակոչիկներին, ապա բնական է, նրանք ծառայությունն անցնելու են Արցախի Հանրապետությունում, բայց փորձագետի համոզմամբ՝ ՊԲ-ի փոքրաթիվ թվակազմը հարկ եղած դեպքում լուրջ դիմադրություն ցույց տալ չի կարող: Ըստ էության, ասում է մեր զրուցակիցը, Արցախի անվտանգութթյունն այսօր լիովին ռուս խաղաղապահների ուսերին է դրված, որոնք, սակայն, ոչ թե ռազմական, այլ քաղաքական գործոն են:

Հաշվի առնելով, թե աշխարհում ու տարածաշրջանում ինչ անկայուն իրավիճակ է, ահազանգում է Վրթանեսյանն ու հղում անում ռուս-ուկրաինական պատերազմին, ապա նկատում, որ Արցախի ռուսական զորքերի ներկայացվածության անկայուն գործոն է:

Ռիսկերը բավական շատ են, ընդգծում է ռազմական փորձագետն ու ցավով արձանագրում՝ Նիկոլ Փաշինյանն անում է ամեն ինչ, որ հնարավորություն չունենաք դիմակայել դրանց:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս