
Նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության նորանշանակ դեսպան Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուին (նստավայրը՝ ք․ Մոսկվա):
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Օկունլոլա-Բիաուին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` մաղթելով նրան արդյունավետ աշխատանք երկու հանրապետությունների համագործակցության զարգացման գործում: Վահագն Խաչատուրյանը շեշտել է փոխգործակցության առկա հնարավորությունները՝ նկատի առնելով նաև այն, որ Բենինի Հանրապետությունում ունենք հայկական համայնք:
Երկուստեք կարևորվել է կրթական, առևտրատնտեսական ոլորտներում, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցության ու ջանքերի ներդաշնակումը: