Կորոնավիրուսով հիվանդացության մակարդակն անցած շաբաթվա ընթացքում աշխարհում աճել Է 18 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում:
Հունիսի 20-ից մինչեւ 26-ն ընկած ժամանակաշրջանում կորոնավիրուսով հիվանդացությունը Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում աճել Է 47 տոկոսով, Եվրոպայում՝ 33 տոկոսով, Հարավարեւելյան Ասիայում՝ 32 տոկոսով եւ Ամերիկայում՝ 14 տոկոսով:
Միեւնույն ժամանակ Աֆրիկայում եւ Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում հիվանդացության մակարդակը համապատասխանաբար նվազել Է 39 տոկոսով եւ 3 տոկոսով:
Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում հայտնաբերվել Է COVID-19-ով հիվանդանալու ավելի քան 4,1 միլիոն դեպք: Կորոնավիրուսով ախտահարման հետեւանքով մահերի թվաքանակը Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում աճել Է 22 տոկոսով, Հարավարեւելյան Ասիայում՝ 15 տոկոսով եւ Ամերիկայում՝ 11 տոկոսով:
Մահացության անկում են հայտնաբերել Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում՝ 6 տոկոսով, Եվրոպայում՝ 5 տոկոսով եւ Աֆրիկայում՝ 1 տոկոսով:
Ընդամենն ամբողջ աշխարհում շաբաթվա ընթացքում գրանցվել Է COVID-19-ով վարակման հետեւանքով մահվան գրեթե 8,5 հազար դեպք:
Համավարակի ողջ ժամանակաշրջանում աշխարհում հայտնաբերվել Է կորոնավիրուսով ախտահարման ավելի քան 541 մլն դեպք եւ հիվանդության հետեւանքներից ավելի քան 6,3 միլիոն մահ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: