
Հունիսի 24-ինոստիկանությանՄեղրիի բաժնի քրեական հետախույզները թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին: Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Մեղրի քաղաքի Օհանջանյան փողոցի 67-ամյա մի բնակիչտնամերձ հողամասում կանեփ է աճեցնում:
Օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ ոստիկանները զննությամբ հողամասում հայտնաբերեցին կանեփի 95 բույս։
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկաքիմիականփորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: Ոստիկանության Մեղրիի բաժնում նախապատրաստվում են նյութեր: