
Թուրքական արդարադատությունը պահանջում է 3 տարվա ազատազրկման դատապարտել շուկայից 13 տանձ գողացած 18-ամյա երիտասարդին,-գրում է Trand -ը։18–ամյա Շահան Շահինն իր ընկերների հետ միասին ձերբակալվել էր անցած տարի՝ Ադանայի շուկայում 13 տանձ գողանալու համար։Երիտասարդները դեպքի վայրից փորձել էին թաքնվել ավտոմեքենայով։ Սակայն իրավապահներին հաջողվել էր ձերբակալել նրանց։