ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ուժեղ քամու հետեւանքով Երվանդ Քոչար փողոցում՝ Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցի բակում, հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է:

Բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն փլուզվել է դպրոցի տուֆե պարսպի մի հատված, իսկ տապալման հետեւանքով վնասվել են դպրոցի դիմաց կայանված Mercedes, Toyota Camry եւ Mazda 3 մակնիշի ավտոմեքենաները:

 

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե որոնք են որդեգրելու պայմանները:

Վարդուհի Ասլանյան (47 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Որդեգրումը կատարվում է որդեգրել ցանկացող այն չափահաս անձանց դիմումի համաձայն, որոնք հաշվառված են որպես որդեգրողի թեկնածուներ: Եթե միեւնույն երեխային որդեգրելու ցանկություն ունեն ամուսինները, ապա երկուսն էլ պետք է հաշվառվեն որպես որդեգրողի թեկնածուներ: Անձը որպես որդեգրողի թեկնածու հաշվառվում է ՀՀ մարզպետարանների, իսկ Երեւանում՝ Երեւանի քաղաքապետարանի կողմից տրված որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացության հիման վրա:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի նախապես ընտրած որդեգրման ենթակա երեխա, որի կապակցությամբ առկա է ծնողների /ծնողի/ գրավոր համաձայնությունը, ապա նա դրա մասին նշում է իր դիմումի մեջ:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե ինչ կարգով է մերժվում ապոստիլով վավերացումը:

Լիաննա Կիրակոսյան (29 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ պաշտոնական փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու դիմումը մերժվում է, եթե`

1) փաստաթուղթը պատրաստել կամ հաստատել կամ կնքել է դրա լիազորությունը չունեցող անձը կամ մարմինը,

2) փաստաթուղթը չի համապատասխանում տվյալ փաստաթղթի համար սահմանված ձեւաչափին,

3) փաստաթուղթն ապոստիլով վավերացման ենթակա չէ,

4) փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու մասին դիմումը ներկայացվել է սույն օրենքի եւ փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու գործընթացը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգի խախտմամբ,

5) անընթեռնելի են փաստաթուղթը ստորագրող անձի պաշտոնեական դիրքի մասին տվյալները, վերջինիս ստորագրությունը, փաստաթուղթը հաստատող կնիքը կամ դրոշմակնիքը,

6) փաստաթուղթը վնասված է, պահպանված չէ փաստաթղթի ամբողջականությունը, փաստաթղթի վրա առկա են անթույլատրելի գրառումներ,

7) չեն ներկայացվել փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու համար օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը, սույն օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պետական տուրքի վճարման հավաստումը,

8) փաստաթուղթը ներկայացվելու է Կոնվենցիային չանդամակցող երկիր,

9) փաստաթուղթն ակնհայտ կեղծ է:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաuտաթղթի վրա ապոuտիլը դրվում է դիմումը նախարարություն մուտք լինելու oրվանից հետո՝ 1 աշխատանքային oրվա ընթացքում: Առանձին փաuտաթղթերի իuկությունը ճշտելու համար գործակալության պետի կողմից ապոuտիլ դնելու ժամկետը կարող է երկարաձգվել օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով։




Լրահոս