
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել ուկրաինացի գործընկերոջ՝ Վլադիմիր Զելենսկու ուղերձը: Մոսկվա այցի նախօրեին նա եղել է Կիևում, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ես նախագահ Զելենսկու ուղերձը փոխանցեցի նախագահ Պուտինին և հայտնեցի իմ պատրաստակամությունը ստեղծելու շփում երկու առաջնորդների միջև»,-ասել է Վիդոդոն:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեռևս չգիտի, թե ինչի մասին է խոսքը:
Կիևում հանդիպումից հետո Վիդոդոն հայտարարել է, որ անձամբ է առաջարկել Զելենսկուն ուղերձ փոխանցել Պուտինին: Նա ասիացի առաջին առաջնորդն է, ով Ուկրաինա է այցելել ռուսական հատուկ օպերացիայի մեկնարկի պահից ի վեր: