ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ են պայմանավորվել Հայաստանի և Թուրքիայի բանագնացները. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը և Թուրքիան պայմանավորվել են բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում:

Վիեննայում կայացած երեկվա հանդիպմանը Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը որոշել են մեկնարկել նաև Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումները: Ըստ երկու արտգործնախարարությունների տարածած պաշտոնական հաղորդագրությունների՝ հատուկ ներկայացուցիչները քննարկել են հարաբերությունների լիարժեք կարգավորմանը հասնելու հնարավոր քայլերը` ընդգծելով կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու պայմանավորվածությունը:

Նշենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից: Դեռ ապրիլին Թուրքիայի արտգործնախարարը խոսել էր հայ-թուրքական սահմանի բացումից և նշել, որ քննարկվում են տեխնիկական բնույթի հարցեր: Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը չորրորդ անգամ են հանդիպում: Ավելի քան կես տարի ընթացող բանակցությունների միակ առարկայական արդյունքը մինչ այժմ երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումն է, որը դադարել էր 2019-ի վերջին:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս