Armenian text to speach

ՖՈՏՈ. 50 Cent-ի երեւանյան մենահամերգն ու հայտնի հյուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ իրականություն դարձավ ամերիկացի հայտնի  ռեփեր  50 Cent-ի անմոռանալի մենահամերգը Երեւանի Հրազդան մարզադաշտում, որը կազմակերպել էր  «ՀԱՅԱ» փառատոնը՝ համախմբելով շուրջ հազարավոր հանդիսատեսի՝ Հայաստանից եւ արտերկրից։

Աստղային երաժշտի համերգը բացեցին  3.33 եւ «Մի քանի հոգի» հայկական ռեփ խմբերը, ելույթ ունեցավ նաեւ ամերիկաբնակ հայ ռեփեր R-Mean-ը։

Շուրջ մեկ ու կես ժամ տեւած համերգի ընթացքում  հանդիստաեսը երգչի հետ հավասար երգեց, պարեց:

Ինչ վերաբերում է «ՀԱՅԱ» փառատոնին, այն այսքանով չի ավարտվում։ Հուլիսի 9-ին Հրազդան մարզադաշտում սպասվում է Led Zeppelin Symphonic բացառիկ նախագծի համերգը։ Փառատոնի ամառային համերգաշարերի մեկնարկը տրվել էր հունիսի 25-ին՝ ֆրանսիացի հայտնի երգչուհի ZAZ-ի հայաստանյան առաջին մենահամերգով։

Նշենք, որ համերգին ներկա էին նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան ու իր կինը, իսկ ՔՊ-ական պատգամավորներից Հրաչյա Հակոբյանը եւ Սիսակ Գաբրիելյանը, Տիգրան Ավինյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս