ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը նախորդ տարի Երեւանում բնակարան է գնել: ArmLur.am-ը ուսումնասիրել է Ղալումյանի եւ իր ընտանիքի անդամների ներկայացրած հայտարարագրերը:
Այսպես, Ղալումյանի՝ 2019 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ ունի թվով 4 հողամաս, որոնք գտնվում են Իջեւան քաղաքում, դրանցից 3-ը գնվել են 2016 թվականին, մեկը՝ 2015-ին: Մեզ հայտնի դարձավ, որ Ղալումյանը 2016 թվականին գնած GAZ ավտոմեքենան 2019 թվականին վաճառել է 1 մլն դրամով: Իշխանական պատգամավորի բանկային հաշվին առկա մնացորդը տարեսկզբին կազմել է 161 հազար դրամ, որը տարեվերջին ավելացել է՝ դառնալով 716 հազար դրամ:
Պատգամավորի եկամուտը՝ սեփական աշխատավարձը, 2019 թվականին կազմել է ընդհանուր 9 մլն 656 հազար դրամ, որը նա ստացել է երկու վայրից՝ ՀՀ ազգային ժողովից եւ Տավուշի մարզպետարանից: Ղալումյանի՝ 2020 թվականի տարեկան հայտարարագրում բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 326 հազար դրամ, իսկ ամսական աշխատավարձը կազմել է 654 հազար դրամ:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.