
Եվրամիության 27 անդամ-երկրների ղեկավարները կոչ են արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հրաժարվել իշխանությունից, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը:”Ասադը պետք է հրաժարական տա”- ասել է լրագրողներին Քեմերոնը` Բրյուսելում կայացած ԵՄ արտահերթ գագաթաժողովի ավարտից հետո,-այլապես մենք պատժամիջոցներ կկիռարենք:Նշենք, որ Ռուսաստանը դեմ է հանդես գալիս այդ պատժամիջոցներին, համարելով, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի կրկնվի Լիբիայի օրինակը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Սիրիայի դեմ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Պորտուգալիայի կողմից առաջարկած բանաձեւը խափանել են Ռուսաստանը եւ Չինաստանը: