Հենրիխ Մխիթարյանը նոր մրցաշրջանում հանդես կգա Միլանի «Ինտերում»․ ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջը հրապարակել է հայ կիսապաշտպանի լուսանկարը՝ բարի գալուստ մաղթելով նրան։
Մխիթարյանը «Ինտերում» բուժզննում էր անցել դեռ նախորդ շաբաթ, որից հետո կողմերը 2 տարվա պայմանագիր են ստորագրել, սակայն գործարքի ավարտի մասին պաշտոնապես հայտարարվեց միայն այսօր, քանի որ Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում էր հունիսի 30-ին։
Մխիթարյանը 2019 թվականի սեպտեմբերի 2-ից էր հանդես գալիս «Ռոմայում»։
Անցած մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստը հռոմեական ակումբի կազմում 34 հանդիպում է անցկացրել, դարձել 3 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է հունիսի 30-ին, սակայն կողմերը երկարաձգման շուրջ համաձայնության չէին եկել։