
Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում առաջին ոսկե մեդալը նվաճեց Հայաստանի հավաքականը: 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը վճռորոշ գոտեմարտում հաղթեց ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովին և հռչակվեց Եվրոպայի չոմպիոն:
Հիշեցնենք՝ մեկնարկային գոտեմարտում ժամանակից շուտ Հայկը 10-0 հաշվով հաղթել էր լատվիացի ըմբիշին, ապա 1/4 եզրափակչում տուշե հնարքով առավելության հասել մոլդովացի մարզիկի նկատմամբ:
Կիսաեզրափակիչում մեր մարզիկը 11-2 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր հունգարացի Մարսել Նագիին:
Հիշեցնենք՝ քիչ առաջ արծաթե մեդալ էր նվաճել Հարություն Հովհաննիսյանը: