![](https://armlur.am/wp-content/uploads/2022/07/0883d66.jpeg)
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է, որ Ֆեյսբուքում կեղծ գովազդ է պտտվում «էջի այցելուներին տեսնելու» հնարավորության մասին։
«Հղումով անցնելու ու տվյալներ փոխանցելու դեպքում ձեր հաշիվները կորցնելու վտանգի կենթարկեք։ Ֆեյսբուքում «էջի այցելուներին» տեսնելու հնարավորություն չկա»,- հայտնում է գործակալությունը: